ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին![]() 26 մայիսի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է , որ անցյալ տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 3,6 անգամ: Այդ ծավալը կարող էր ավելի մեծ լինել, եթե ապրանքաշրջանառությունը կատարվեր ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված: Կողմերը կարևորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ հասարակայնության տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |