Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ![]() 26 մայիսի 2010 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի տնտեսական և արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին տրամադրվող Եվրամիության մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսել են Եվրամիության հետ խոր ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման բանակցությունների և դրանց մեկնարկի չափանիշների մասին: Զրուցակիցները քննարկել են տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան շուկայական համակարգի ձևավորմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է կատարելու շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման համար անհրաժեշտ բարեփոխումները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգին (GSP+) անցումը արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքը և ընդգծել է առաջընթաց քայլ անելու անհրաժեշտությունը` կարևորելով Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհումն ու անցումը: Քննարկվել են նաև Հայաստանի ֆինանսների կառավարման պետական համակարգում իրականացվելիք բարեփոխումներին Եվրամիության հնարավոր տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |