Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը![]() 27 մայիսի 2010 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնը, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ, հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10 մլն դրամ: Ըստ վարչապետի, նախագիծը հնարավոր դարձավ «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ռոք երաժիշտների և նրանց հայ երկրպագուների միջև բարեկամական հարաբերությունների արդյունքում: Ընդ որում, Տիգրան Սարգսյանն ընդգծեց Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի հսկայական ներդրումը , որը բարեգործական համերգից ստացած ողջ հասույթն ուղղեց վերոնշյալ դպրոցի վերականգնմանը: Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է մարտին Երեւանում տեղի ունեցած Յան Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,3 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |