Ադրբեջանի նախագահը Միլի մեջլիս է ներկայացրել ռազմական դոկտրինի նախագիծը![]() 31 մայիսի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիս է ներկայացրել ռազմական դոկտրինի նախագիծը: Այս մասին հաղորդել է Միլի մեջլիսի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը: «Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը հունիսի 3-ին քննարկելու է Ադրբեջանի նախագահի ներկայացրած երկրի ռազմական դոկտրինը», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, ռազմական դոկտրինը քննարկվելու է հունիսին տեղի ունենալիք Միլի մեջլիսի արտահերթ նիստերից մեկի ժամանակ: Միաժամանակ, նա նկատել է, որ այդ փաստաթղթում արտացոլված են բանակաշինության ռազմավարական խնդիրները, Բաքվի զինված ուժերի կազմավորման համակարգը, այսինքն`այն, ինչին է երկիրը նախապատվություն տալիս: Բացի այդ, մատնանշված են այն գլխավոր ռիսկերը, որոնք Ադրբեջանը տեսնում է տարածաշրջանում, ինչպես նաև դրանց կանխման միջոցները: Նրա խոսքերի համաձայն, ռազմական դոկտրինի նախագծում արտացոլված են, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքների բռնազավթման փաստի» վերացման սկզբունքները` երկրի զինված ուժերի միջոցով, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |