Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա մինչև տարվերջ31 մայիսի 2010 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն, որտեղ կմասնակցի մայիսի 31-ին մեկնարկող «Ազատ առևտուր, զարգացում և ժողովրդավարություն» խորագրով Դոհայի միջազգային համաժողովին: Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, այցի շրջանակում այսօր նաև տեղի ունեցավ Արմեն Գևորգյանի հանդիպումը Կատարի Պետության էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանիի հետ: Փոխվարչապետը էմիրին փոխանցեց ՀՀ նախագահի բարեմաղթանքները և Կատարի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը: Էմիրը Հայաստանի հետ բազմակողմ և ընդգրկուն համագործակցության պատրաստակամություն հայտնեց` ընդգծելով նաև այդ համագործակցությանը ռազմավարական նշանակություն տալու հանգամանքը: Երկուստեք արձանագրվեց, որ այդ ուղղությամբ կարևոր աշխատանք ունի կատարելու Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև տարեվերջ անցկացնել հանձնաժողովի առաջին նիստը: Արմեն Գևորգյանը ներկայացրեց նաև Հայաստանում ծրագրված և նախանշված տարածաշրջանային նշանակություն ունեցող խոշոր ծրագրերը և Հայաստանի ու Կատարի միջև հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Կատարական կողմը նշեց տարածաշրջանային ծրագրերին մասնակցելու իր հետաքրքրվածությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև գործակցությունը և հնարավոր ներդրումները խրախուսելու պատրաստակամություն հայտնեց: Էմիրը անդրադարձավ նաև Հայաստանից որակավորում ունեցող կադրերի և աշխատուժի ներգրավման հնարավորությանը` ընդգծելով, որ Կատարում դրական են վերաբերվում օրինապահ և ստեղծագործ հայկական համայնքին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |