Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին![]() 31 մայիսի 2010 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին: Կարևորելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Հայաստանում` նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, կազմակերպության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: «Պատահական չէ, որ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված երեսունմեկ պայմանագրից երեսունն արդեն իսկ հավանության է արժանացրել Հայաստանի Ազգային ժողովը»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նշելով, որ նույնիսկ ամենախոշոր երկրները միշտ չէ, որ ի վիճակի են միայնակ դիմակայելու ահագնացող մարտահրավերներին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր են կազմակերպության շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նշել է, որ երևանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է: Նիստի մասնակից պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կառուցողական ու շահագրգիռ քննարկում է ծավալվել օրակարգային հարցերի վերաբերյալ: Նրանք վստահություն են հայտնել, որ երևանյան արտագնա նիստը նոր ազդակ կհաղորդի ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչին: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստի արդյունքները կնպաստեն կազմակերպության ամրապնդմանն ու անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |