![]() Արտակ Շաքարյան. Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ![]() 31 մայիսի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան սադրանք է իրագործել Իսրայելի հանդեպ` հետապնդելով մի քանի նպատակ` արժանանալ Իրանի վստահությանը, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածի շրջանակում անհրաժեշտ դիվիդենդներ ստանալ, ինչպես նաև մեծացնել Թուրքիայի կշիռը արաբական աշխարհի աչքերում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Եթե գլոբալ տեսանկյունից նայենք այս գործընթացներին, ապա հարկավոր է հաշվի առնել, որ հաջորդ տարի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ պետք է կայանան, ուստիև թուրքական ղեկավարությունը փորձում է հակաիսրայելական քարոզչության միջոցով բավարարել Թուրքիայում առկա իսլամիստական տրամադրությունները, ինչպես նաև ստանալ Իրանի վստահությունը: Բայց իրականում ինձ չի թվում, թե թուրք-իսրայելյան հարաբերություններում լուրջ փոփոխություններ են նկատվում: Թուրքիան գիտի, որ հերթական ընտրություններից հետո իրեն կհաջողվի կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ»,- ընդգծել է թուրքագետը: Փորձագետը չի բացառել, որ թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածության սրումը կարող է նոր խթան հանդիսանալ Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման համար: Այն բանից հետո, երբ իսրայելյան նավերը բռնագրավեցին «Ազատության նավատորմի» վեց նավեր, որոնց թվում նաև` մեկ թուրքական նավ և ավելի քան 10 հոգի մահացավ, Թուրքիան նախազգուշացրեց Իսրայելին, որ տվյալ միջադեպը կարող է «անուղղելի հետևանքների» հանգեցնել երկրների հարաբերությունների համար: Ռազմական հարձակումից հետո Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից: Իր հերթին Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբբի Լևին կանչվեց Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին Իսրայելի դեսպանատան դիմաց` ի նշան հարձակման դեմ բողոքի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |