Հնդկաստանը կֆինանսավորի Ցեղասպանության մասին պատմող հայկական ֆիլմը![]() 31 մայիսի 2010 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Հնդկաստանը հետաքրքրվեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի ստեղծման` մեր նախագծով»,- հայտնել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով, «Պրոկաշ Շարմա» պրոդյուսերական կենտրոնը պատրաստակամություն է հայտնել անսահմանափակ միջոցներ ներդնելու այդ նախագծի մեջ` պայմանով, որ հայկական կողմը նրանց կուղարկի արդեն պատրաստի սցենարը, քանի որ ֆիլմը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, որպեսզի մեծ պահանջարկ ունենա: «Ֆիլմի համար նյութերը հավաքում է Ալբերտ Մկրտչյանը, որն էլ և ենթադրվում է, որ կլինի ֆիլմի ռեժիսորը: Սակայն, հնարավոր է, որ ֆիլմը մի քանի ռեժիսոր ունենա: Սցենարի շուրջ աշխատելու համար մենք նաև արտասահմանյան ռեժիսորների ենք հրավիրելու»,- ընդգծել է Գևորգ Գևորգյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |