Մայիսին Հայաստանում ոսկերչական իրերի գները բարձրացել են 1 տոկոսով

Մայիսին Հայաստանում ոսկերչական իրերի գները բարձրացել են 1 տոկոսով

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2010թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.9 տոկոս գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ոսկերչական ապրանքների 1.0 տոկոս, հագուստի և գործվածքի 1.2 տոկոս և կոշկեղենի 4.2 տոկոս գնաճը:

2010թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինը և դիզելային վառելիքը հանրապետությունում թանկացել են համապատասխանաբար 0.7 տոկոս և 0.8 տոկոս ով: 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 31.1 տոկոս և 34.4 տոկոս, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 7.4 տոկոս և 11.1 տոկոս գնաճ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---