Արթուր Աբրահամի փրոմոութերն առաջարկում է Աբրահամ-Ֆրոչ մենամարտն անցկացնել Մայորկայում![]() 1 հունիսի 2010 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը (Գերմանիա) և Կառլ Ֆրոչը (Անգլիա) չեն կարողանում որոշել իրենց մենամարտի անցկացման վայրը, որը տեղի է ունենալու «Super Six» մրցաշարի 3-րդ փուլի շրջանակներում: Աբրահամի փրոմոութեր Կալե Զաուերլանդն առաջարկել է, որպեսզի մենամարտը տեղի ունենա Մայորկայում (Իսպանիա), բայց Ֆրոչը և նրա թիմը հրաժարվել են շոգ կլիմայի պատճառով: Ֆրոչը ցանկանում է, որպեսզի մենամարտը կայանա Նոթինգհեմում կամ ԱՄՆ-ում, իսկ Աբրահամի թիմն առաջարկում է մարտն անցկացնել Գերմանիայում կամ եվրոպական մեկ այլ երկրում: «Բանը ֆինանսների մեջ է: Մենք Նոթինգհեմի վերաբերյալ ոչ մի առաջարկ չենք ստացել, այնպես որ այնտեղ հաստատ չենք մեկնի: Մենք չենք ցանկանում նաև մարտն անցկացնել ԱՄՆ-ում: Կա երկու տարբերակ` Ցյուրիխը կամ Մայորկան, ինձ ավելի շատ դուր է գալիս վերջինը»,- հայտարարել է Զաուերլանդը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |