ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իսրայելի վերաբերյալ հայտարարություն է ընդունել 1 հունիսի 2010 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո պաշտոնապես դատապարտել է Իսրայելին «Ազատության նավատորմին» հակազդելու և Mavi Marmara գրոհի ժամանակ պաղեստինամետ 9 ակտիվիստների մահվան համար: ԱԽ անդամները, որոնք Թուրքիայի և Լիբանանի պարտադրմամբ արտահերթ նիստ էին գումարել, խիստ վրդովմունք են արտահայտել «մարդասիրական առաքելությունը» զավթելու ուժային փորձերի առիթով և պահանջել են Իսրայելից դեպքերի «անհապաղ, անկախ, թափանցիկ և հավաստի» հետաքննության անցկացում: Բացի դրանից, ԱԽ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել «Ազատության նավատորմի» նավերը և բոլոր ձերբակալվածներին: ԱԽ-ի ամդամները չկարողացան հանգել միասնական կարծիքի պաղեստինաիսրայելական հակամարտության վերաբերյալ, սակայն երկրների մեծամասնությունը հանդես եկան Գազայի հատվածից շրջափակումը հանելու օգտին: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտն ասաց, որ «Իսրայելի կողմից Գազա մտնելու սահմանափակումները պետք է հանվեն»: ԱՄՆ-ն, իր հերթին, չպահանջեց շրջափակումը հանել, սակայն նշեց, որ պետք է հեշտացնել Գազայի սահմաններում գործող հսկիչ ռեժիմը: Իսրայելը հերքում է մեղադրանքներն, ընդգծելով, որ խոսքը գնում է պահակախմբի մասին, որի կազմակերպիչներն օգտագործում են մարդասիրական պլատֆորմը հակաիսրայելական քաղաքական սադրանք իրականացնելու համար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |