2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 47.7 տոկոսով 1 հունիսի 2010 - 15:06 AMT PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 47.7 տոկոսով, ինչը 47.7 տոկոսով ավել է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 2.19 մլն լիտր օղի, ինչը 39.4 տոկոսով ցածր է 2009-ի հունվար-ապրիլի ցուցանիշից: Բացի դրանից, 2010-ի հունվար-ապրիլին արտադրվել է 1.44 մլն լիտր գինի 2009-ի նույն շրջանի 1.07 մլն լիտրի փոխարեն (34.5 տոկոսով շատ): Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 3.12 մլն լիտր գարեջուր, ինչը 52.7 տոկոսով շատ է, քան 2009-ի հունվար-ապրիլին: Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 46.4 տոկոսով` կազմելով 62.2 հազար լիտր: Առաջին եռամսյակում ոչ ոգելից խմիչքների արտադրությունը կրճատվել է 12.3 տոկոսով` կազմելով 10.64 մլն լիտր ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |