Թուրքական համալսարանում Հակոբ Պարոնյանին նվիրված գիտաժողով տեղի կունենա

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Թուրքիայի Բողազիչի համալսարանում տեղի կունենա հայ դասական Հակոբ Պարոնյանին նվիրաված գիտաժողով: Ինչպես ասվում է ARAS YAYINCILIK-ի հաղորդագրության մեջ, գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն թուրք և հայ հետազոտողներ, մասնավորապես, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը Միչիգանի համալսարանից, «Մեծապատիվ մուրացկաններ» և «Բաղդասար ախպար» պիեսների թարգմանիչներ Տրաբզոնի լեզվի ու թարգմանությունների կենտրոնից, Պարոնյանի ստեղծագործության մասին զեկույցով հանդես կգա Զաքարիա Միլդանօղլուն «Ակոս» թերթից:

Գիտաժողովը կկայանա «Ավանգարդի առաջին օսմանյան թատրոնը»ծրագրի ծրջանակներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---