Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը մտադիր է դիմել միջազգային ատյաններին![]() 1 հունիսի 2010 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում քաղբանտարկյալենրի թիվը հասավ 17-ի: Երեկ երեկոյան երեք մարդ է ձերբակալվել` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գևորգյանը, նրա եղբայր Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, նրանք բոլորրը ձերբակալվել են Ազատության հրապարակում: Ընդ որում, նա նշել է, որ ակտիվիստ Վարդգես Գասպարին և մի քանի նրա համախոհներ արդեն երեք օր է փորձում են բողոքի ակցիա կազմակերպել Ազատության հրապարակում: Ըստ նրա, թեև այդ ակցիան ՀԱԿ-ի նախաձեռնությանը չէ, սակայն Կոնգրեսի շատ ակտիվիստներ մասնակցեցին դրան և նրանց իրավունքները խախտվեցին: Մասնավորապես, մենք օգնում ենք նրանց կատարել այն իրավական քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ իրավիճակներում»,-ասել է Զուրաբյանը: Ըստ նրա, ՀԱԿ-ը մտադիր է նաև այս հարցն արծարծել միջազգային ատյաններում: Ընդ որում նա նշել է, որ վերջին երեք օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրում ոստիկանական ռեժիմ է գործում: Զուրաբյանը նաև ասել է, որ Անի Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել իշխանության ներկայացուցչի հանդեպ վտանգ չներկայացնող բռնություն գործադրելու համար, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում են խուլիգանության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |