ՀՅԴ-ն մասնակցում է Քրդստանի Հայրենասիրական միության 3-րդ համագումարի աշխատանքին

ՀՅԴ-ն մասնակցում է Քրդստանի Հայրենասիրական միության 3-րդ համագումարի աշխատանքին

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիե քաղաքում կայացավ Քրդստանի հայրենասիրական միության 3-րդ համագումարի բացման պաշտոնական նիստը` նվիրված կուսակցության 35-ամյակին:

Բացման նիստին ներկա էին ՔՀՄ-ի գլխավոր քարտուղար և Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին« Իրաքի Քրդստանի նախագահ և Քրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանին «Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին« երկրի և շրջանի կուսակցությունների ղեկավարներ« մի շարք երկրների դեսպաններ և հյուպատոսներ« համագումարի պատգամավորներ:

Ներկա էին նաև արտասահմանյան կուսակցությունների ներկայացուցիչներ« որոնց շարքում Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի պատվիրակությունը« բաղկացած՝ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչյանից և ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից: Ներկա էր նաև՝ Շվեդիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Մոնա Սալինիի գլխավորությամբ« Կանանց ընկերվար միջազգայնականի նախագահ Փիա Լոկատելլին« Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը« Թուրքիայի խաղաղություն և ժողովրդավարություն քրդամետ կուսակցության (BDP) ներկայացուցիչները, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---