![]() «Ազատության նավատորմի» կազմում Ադրբեջանի 2 քաղաքացի է եղել 2 հունիսի 2010 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի Հորդանան են ժամանել 12 մահմեդական երկրների 124 ներկայացուցիչներ, որոնց իսրայելցի զինվորականները ձերբակալել էին Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձի ժամանակ: Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխաել Լավոն-Լոտեմը հաստատել է, որ «Ազատության նավատորմի» կազմում Ադրբեջանի 2 քաղաքացի է եղել: Ընդ որում, դեսպանը նշել է, որ չգիտի նրանց անունները և այժմ այդ հարցը պարզվում է: Հորդանանի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ արտաքսվածների թվում եղել է 30 հորդանանցի, Ադրբեջանի 2 քաղաքացի, Քուվեյթի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Պակիստանի, Ալժիրի, Մարոկկոյի, Մավրիտանիայի, Յեմենի, Օմանի ու Բահրեյնի ներկայացուցիչներ: Տասնայկ ձերբակալվածներ մնում են Իսրայելում: Ակնկալվում է, որ նրանք կարտաքսվեն մոտ օրերս, հաղորդում են ԶԼՄ-ները: Իսրայելի հատուկ նշանակության ուժերը մայիսի լույս 31-ի գիշերը անցկացրել են «Ազատության նավատորմի» վեց նավերի բռնագրավման գործողություն: Նավերը մեկնում էին Պաղեստին հումանիտար բեռով, նավերի վրա կար 600 իրավապաշտպան, նրանց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: Իսրայելցիները հաստատում են 9 զոհերի առկայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |