Լևոն Շիրինյան. Հայաստանը պետք է անվտանգության նոր մոդել ներկայացնի Անդրկովկասի համար![]() 2 հունիսի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է անվտանգության նոր մոդել ներկայացնի Անդրկովկասի համար:Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքերով, երկիրը պետք է առաջարկի, որպեսզի բոլոր ինքնավար մարզերը, որոնք գրեթե անկախ պետություններ են դարձել, ճանաչում ստանան: Փորձագետն ասաց, որ այդ առումով Երևանը պետք է աշխատի Մոսկվայի հետ: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ եթե նա չի ցանկանում կորցնել Անդրկովկասը, պետք է ճանաչի բոլոր ինքնավար մարզերի անկախությունը»,- ասել է Շիրինյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանը պետք է զգուշությամբ մոտենա երեք պետությունների ձևաչափին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), քանի որ այդ երկներից երկուսը միշտ դեմ են լինելու երրորդին: «Վրաստանը և Ադրբեջանն անուղղակիորեն դեմ դուրս կգան Հայաստանին, ինչպես դա եղել է 1918-20թթ.»,- ասել է Լևոն Շիրինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |