![]() Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիային աղմկոտ սկանդալներ են հարկավոր Իսրայելի հետ![]() 2 հունիսի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններն առաջխաղացում ակնկալել հարկավոր չէ: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ներքաղաքական մթնոլորտը Թուրքիայում այժմ թույլ չի տա իշխող կուսակցությանը քայլեր կատարել Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ: Անդրադառնալով վերջին գործընթացներին թուրք-իսրայելյան փոխհարաբերություններում` քաղաքագետը նշել է, որ «Ազատության նավատորմի» բռնագրավումը չի հանգեցնի պատերազմի, սակայն Անկարային պետք են աղմկոտ սկանդալներ Իսրայելի հետ: «Թուրքիան փորձում է փոխել քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, և վերջերս, մենք տեսնում ենք Անկարայի ակտիվությունը ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրանի ու Իրաքի հետ հարաբերություններում: «Մերձավոր Արևելքում ավելի ակտիվանալու և արաբական երկրների հետ ընկերանալու համար, պետք է հարաբերությունները փչացնել Իսրայելի հետ»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ, հավանաբար, «Ազատության նավատորմը» բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում, քան հումանիտար բեռների փոխադրումն է: Քաղաքագետն ընդգծել է, որ հավանաբար, իրավիճակը կսրվի, քանի որ Թուրքիան դա է ուզում: «Այդ դեպքում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հավանականությունն Իսրայելի Քնեսեթում կաճի»,-ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |