![]() Ալեքսանդր Ցինկեր. «Թուրքիան աջակցում է ՀԱՄԱԶ-ին և հակառակը»![]() 2 հունիսի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Անշուշտ Թուրքիան աջակցում է ՀԱՄԱԶ-ին և հակառակը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ICES նախագահ, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը : Նրա խոսքերի համաձայն, Էրդողանն ասել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել ՀԱՄԱԶ կազմակերպությանը. «Մենք ձեզ պաշտպանելու ենք, նույնիսկ եթե բոլոր երկրները մեզնից երես թեքեն դրա համար»: Ալեքսանդր Ցինկերը հիշեցրել է, որ Թուրքիայի վարչապետը ահաբեկչական խմբի առաջնորդին պատմել է, որ կապ է պահպանում միջազգային քաղաքական առաջատար գործիչների հետ և փորձում է նրանց համոզել, որպեսզի միջոցներ ձեռնարկեն Գազայի շրջափակումը վերացնելու համար: «Մարդասիրական նավատորմի» նավարկությանը մասնակցում էին 33 երկրի ներկայացուցիչներ, - նշել է Էրդողանը: _ Դա ապացուցում է, որ Իսրայելը ոչ թե Թուրքիայի հետ է բախվել, այլ ողջ աշխարհի»: ՀԱՄԱԶ-ի ղեկավար Իսմայիլ Հանիան Էրդողանին հատուկ շնորհակալություն է հայտնել հակաիսրայելական սպառնալից ելույթի համար, որով Թուրքիայի վարչապետը հունիսի 1-ին հանդես է եկել Անկարայում խորհրդարանի նիստի ժամանակ: Համաշխարհային հասարակայնությունը ցավում է և իր մտահոգությունն է հայտնել այդ իրադարձությունների առիթով, միևնույն ժամանակ մանրակրկիտ բացատրություն է պահանջում: Իսրայելը նույնպես շահագրգռված է իրադարձությունների ճշմարիտ ու մանրամասն նկարագրության հարցում: Իսրայելը շատ տեսափաստաթղթեր ունի, որոնք ՑԱԽԱԼ-ի զինվորներն են պատրաստել: «Թուրքիայի հիստերիային կարող են աջակցել միայն Իրանը, Նիկարագուան և ևս մի քանի երկրներ, որոնց ղեկավարներին շտապ պետք է լինելու փիար անել սեփական երկրում և արտասահմանում», - ընդգծել է Ցինկերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |