ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Չինաստանի կառավարության պատվիրակությանը 2 հունիսի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Չինաստանի կառավարության պատվիրակությանը` առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Կարինե Ղազինյանը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան` դրական գնահատելով հայ-չինական երկկողմ հարաբերությունների ընդլայնման դինամիկան: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք է որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները: Չինաստանի առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուն ընդգծեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը: Կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարին վերաբերող հարցեր , գոհունակությամբ արձանագրեցին, որ համատեղ նախագծերը մինչ այժմ իրականացվել են մեծ հաջողությամբ: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին հետամուտ լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ շարունակել ջանքերը հայ-չինական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |