Համաշխարհային կոնտեյներային բեռնափոխադրիչներին կասկածում են գնային պայմանավորվածութայն գալու մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի և ԵՄ-ի կանոնակարգողները սկսել են ուսումնասիրել խոշորագույն նավագնաց ընկերությունների գործունեությունը` գնային պայմանավորվածութայն գալու մեջ կասկածելով նրանց, ասվում է «Ռեյլվնեշտրանս» տրանսպորտա-էքսպեդիտորական ընկերության PanARMENIAN.Net ին տրամադրած մամլո հաղորդագրության մեջ: Ստուգումների համար առիթ են ծառայել կոնտեյներային փոխադրումների բարձր գները:

Եվրոպայի ու ԱՄՆ-ի պաշտոնյաները պնդում են,որ նավագնաց ընկերությունները որոշել են շահույթ ստանալ համաշխարհային առևտրի աշխուժացումից:

Գների աննախադեպ աճը հետաքրքրել է Ամերիկայի ու Եվրոպայի հակամենաշնորհային մարմիններին, որոնք պարզեցին, որ նավերի քանակը չի համապատասխանում փոխադրումների աննախադեպ բարձր գներին` ըստ նրանց, ծառայությունների աճող առաջարկը չպետք է հանգեցնի սակագների աճին:

Կոնտեյներային գծերը շատ են տուժել համաշխարհային ճգնաժամից, ընդ որում 2009թ. վատագույնն էր ծովային փոխադրումների այդ տարատեսակի համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---