Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդը հաստատել է մրցույթների արդյունքները

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Խորհուրդը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր:

Մասնավորապես, խորհրդի անդամները հաստատել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության եւ Երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների գնահատման հանձնաժողովի կազմը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության բաժնի պետերի ընտրության մրցույթի արդյունքները, որից հետո խորհուրդը հաստատել է ամենաբարձր միավորները հավաքած թեկնածուների նշանակումները:

Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) ավարտի նպատակով տարաբնակեցման տեղական խորհրդատուների ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքը: Այն կոչված է ապահովելու նախկինում կատարված աշխատանքների եւ Ծրագրի իրականացման կազմակերպության Հողի օտարման եւ տարաբնակեցման խմբի կողմից հետագա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների շարունակականությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---