Հայաստանը մասնակցում է «Սինգապուրի սննդի էքսպո-2010» ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Սինգապուրում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց «Սինգապուրի սննդի էքսպո-2010» (Singapore Food Expo-2010) ցուցահանդեսը, որն իր բնագավառում խոշորագույնն է ասիական տարածաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այստեղ առաջին անգամ առանձին տաղավարում ներկայացված են Հայաստանում արտադրվող «Արեւա» (ArevA) ապրանքանիշը կրող բնական հյութեր: «Արեւա հոլդինգ» ընկերության ներկայացուցիչ Պավել Կարապետյանը դեսպանին ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Սինգապուրի շուկայում ամրապնդվելու ուղղությամբ ընկերության կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաեւ տեղեկատվություն տրամադրեց Մալայզիա հայկական հյութեր մատակարարելու ծրագրերի մասին:

«Արեւա» ընկերության միջոցով Սինգապուր է ներմուծվում եւ որոշ առեւտրի կենտրոններում արդեն իսկ վաճառվում է Երեւանի գարեջրի գործարանի արտադրության «Կիլիկիա» գարեջուրը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2010թ. հունիսի 16-20-ը այստեղ կայանալիք Ասիական գարեջրի ցուցահանդեսում BeerFest Asia-2010 հայկական «Կիլիկիա» եւ «Հայեր» գարեջրերը առանձին տաղավարում ներկայացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---