Հայաստանի Կենտրոնական բանկը և ոստիկանությունը կհամագործակցեն նոր օրենքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտում![]() 3 հունիսի 2010 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 3-ին հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ապահովագրական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության բազաների միջև տվյալների փոխանակման ապահովման հայեցակարգը: Այդ հայեցակարգի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է միջոցառումների կարևորությունն` ուղղված « Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին » օրենքի մասին հասարակության իրազեկության բարձրացմանը, հատկապես, որ այդ օրենքն ուժի մեջ է մտնում 2011-ի հունվարի 11-ից: Իր հերթին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ բանկի կողմից արդեն մշակվել է համապատասխան միջոցառումների ծրագիր, մասնավորապես, նկարահանվում են տեսահոլովակներ, կազմակերպվում են սեմինարներ, որոնք թույլ կտան լավագույնս ներկայացնել նոր օրենքը: Միաժամանակ ՀՀ վարչապետն ավելացրել է, որ ապահովագրական ընկերություններն իրենց հերթին պետք է միանան այդ միջոցառումներին, քանի որ շահագրգիռ կողմ են: ՀՀ խորհրդարանը մայիսի 18-ին վերջին` երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին » օրինագծին: Օրինագծով նախատեսվում է ստեղծել Ապահովագրական բյուրո, որը կորոշի ապահովագրության սակագներն ու այն վնասի հատուցման չափը, որը հասցվել է գույքին կամ մարդուն: Սեփականատերին հասցված վնասը կգնահատվի 2 մլն դրամ, մեկ մարդուն հասցված վնասը` 4 մլն դրամ, 2 և ավելի մարդկանց` 9 մլն դրամ: Տարեկան ապահովագրման արժքեը միջինը կկազմի 30 000-38 000 դրամ: Այդ օրինագծով սահմանվել են ավտոապահովագրման 2 համակարգ` 8 ռիսկային ցուցանիշներից կազմված համակարգը, որի նպատակն է ապահովագրական պոլիսի չափի որոշումը, և bonus-manus համակարգը, որը հաշվի է առնում վարորդի պատմությունը` ըստ նրա իրավախախտումների քանակի որոշվում է վարորդի պրոֆեսիոնալիզմը: Օրենքի համաձայն, մեքենաների պարտադիր ապահովագրումը Հայաստանում գործելու է 2011 թ. հունվարի 1-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |