Հրաչ Բերբերյան. Հայաստանում նկատվում է խլուրդների տարածում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ախուրյանի շրջանում նկատվում է խլուրդների տարածում, ինչը կարող է հանգեցնել կարտոֆիլի և շաքարի ճակնդեղի բերքի մեծ կորուստների, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով, կրծողների տարածումը շարունակվում է ողջ Շիրակի մարզում:

Միաժամանակ, նրա խոսքերով, խլուրդների դեմ պայքարելը բարդ է, քանի որ նրանք սուր հոտառություն ունեն և զգում են թույնի հոտը և չեն մոտենում դրան: «Եթե ցինկի ֆոսֆիդն օգնում է պայքարել դաշտային առնետների դեմ, ապա խլուրդները զգում են նրա սուր հոտը: Միակ թույնը, որն օգնում է պայքարել այդ կրծողների դեմ, դա «Զոոկումարինն» է, որը հիմա չի բերվում Հայաստան»,- ասել է նա:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշել է, որ նախկինում Հայաստանում նման իրավիճակ չի եղել, իսկ դրանց տարածումը կապված է երկրում չմշակվող մեծ հողատարածքների հետ: «Խլուրդները գետնի տակ մեծ լաբիրինթոսներ են ստեղծում և միայն խորը հերկումը կարող է քանդել նրանց բները և արգելքներ ստեղծել բազմացման համար: Նրանց հետ պետք է մեխանիկական պայքար տանել և մինչև ցանքը պետք է խորը վարել հողը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---