Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի Դևիսի գավաթի 1/4 եզրափակչին

Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում կմասնակցի Դևիսի գավաթի 1/4 եզրափակչին

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի տղամարդկանց հավաքականի կապիտան Մոդեստո Վասկեսը հրապարակեց Արգենտինայի հավաքականի կազմը, որը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ, հաղորդում է Դավիթ Նալբանդյանի պաշտոնական կայքէջը:

Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Օրասիո Սեբալյոսը, Էդուարդո Շվանկը, Լեոնարդո Մայերը և Ֆեդերիկո Դել Բոնիսը: Խուան Մարտին Դել Պոտրոն բացակայում է, քանի որ շարունակում է բուժել դաստակի վնասվածքը:

1/8 եզրափակչում արգենտինացիները հաղթեցին Շվեդիայի հավաքականին, երբ Դավիթ Նալբանդյանը, որը հասցրել էր վերականգնվել վնասվածքից հետո, հաղթեց որոշիչ` հինգերորդ մենամարտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---