Կուր-Արաքս գետի անդրսահմանային ավազանի համալիր կառավարման կառույցի ստեղծումը կարճ ժամանակում իրական չէ

PanARMENIAN.Net - Կովկաս տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ՏԲԿ) «Կուր-Արաքս գետի անդրսահմանային ավազանի համալիր կառավարման կառույցի ստեղծումը» նախագծի շահագրգիռ կողմերի տարածաշրջանային խորհրդակցություն է կազմակերպել: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Կովկաս ՏԲԿ մամլո ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Հարավային Կովկասի երկրների կառավարությունների, Եվրամիության պատվիրակության, USAID-ի. ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Կովկասի ՏԲԿ գործադիր տնօրեն Գեորգի Արզումանյանը շնորհանդես է ներկայացրել նախագծի պատմության, նպատակների, խնդիրների և հեռանկարների մասին:

Կուր-Արաքս անդրսահմանային ավազանի կառավարման շուրջ բանավեճերի արդյունքում, հաշվի առնելով տարածաշրջանի քաղաքական իրողությունները, մասնակիցները հանգել են այն եզրակացությանը, որ կարճաժամկետ պայմաններում նոր կառույցի ստեղծումն իրական չէ:

Ազգային և տարածաշրջանային ճանապարհային քարտեզների հետագա մշակումն իրագործվելու է նախագծի հաջորդ փուլերում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---