Լեռնահանքային արդյունաբերական արտադրանքի աճն ու իրացումը 2010 թ. հունվար-ապրիլին կազմել է 47,6%

Լեռնահանքային արդյունաբերական արտադրանքի աճն ու իրացումը 2010 թ. հունվար-ապրիլին կազմել է 47,6%

PanARMENIAN.Net - 2010թ. հունվար-ապրիլին հանրապետությունում, ըստ 2255 արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիթորինգում չընդգրկված տնտեսվարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ըստ ցածր առաձգականությամբ ապրանքների արտադրության բազային ցուցանիշի), ընթացիկ գներով, թողարկվել է 242590.3 մլն. դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 242984.5 մլն. դրամի արտադրանք, որից ԱՊՀ երկրներում` 16357.2 մլն. դրամի, այլ երկրներում` 72045.2 մլն. դրամի արտադրանք:

Ընդ որում, ԱՊՀ երկրներում իրացվել է արդյունաբերական արտադրանք` 16,36 մլրդ դրամի, իսկ մյուս երկրներում` 72,05 մլրդ դրամի:

2009թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ինդեքսը կազմել է 112.9 %, իսկ արդյունաբերական արտադրանքի ինդեքսն առանց էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, լավորակ օդի, ինչպես նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման` 118.7 %: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---