Գրետա Վերդյան. «Հայերը պետք է հասկանան, թե հանձին Աղասի Այվազյանի ինչ հարստություն ունեն»

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ Աղասի Այվազյանը լիարժեք չի գնահատվել, այդ պատճառով բացի բուն նպատակից, Ա.Այվազյանի դրամատուրգիայի փառատոնը պետք է հայերին ցույց տա, թե ինչ հարստություն ունեն հանձին Այվազյանի», - հայտարարել է Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոնի հեղինակ և նախագահ, դրամատուրգի այրի Գրետա Վերդյան-Այվազյանը:

Փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 18-28-ը, մասնակցելու են մոտ 11 հայկական թատրոններ: Փառատոնը սահմանելու է մրցանակներ, անվանակարգեր, դիպլոմներ:

Փառատոնի հանձնաժողովի կազմում են քննադատներ և գրականագետներ, իսկ պատվավոր անդամներն են` Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Արմեն Ջիգարխանյանը, Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք: Հանձնաժողովի նախագահը Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---