Ռոբերտա Անաստասեն ընդունել է Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպանին 3 հունիսի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Ռումինիայի ԱԺ նախագահ Ռոբերտա Անաստասեն ընդունեց Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցին մասնակցում էր նաև Ռումինիայի ԱԺ փոքրամասնությունների խմբի նախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Երկկողմ հարաբերությունների ընդարձակման առումով երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Այդ կապակցությամբ, բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը զուգահեռ, անհրաժեշտ համարվեց բարեկամական խմբերի փոխշփումների ակտիվացումը և համագործակցության օրակարգի կազմումը, որը զուտ օրենսդրական ոլորտից դուրս կարող է ընդգրկել նաև տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում զանազան ծրագրերի նախաձեռնումը և խրախուսումը: Միջխորհրդարանական փոխշփումների ու համագործակցության կարևոր շրջանակ համարվեց եվրոպական և միջազգային ֆորումները, ինպես նաև ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատման և ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող ծրագրերի մեջ խորհրդարանականների առավել ներգրավումը: Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց ռումինահայ փոքրամասնության հարուստ անցյալն ու արդի շրջանում կարևոր առաքելությունը երկու երկրների կապերի ամրապնդման գործում: Շնորհավորելով և հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` Ռումինիայի ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց ամենայն կերպ աջակցելու այն բոլոր ծրագրերին, որոնք կոչված են էլ ավելի խորացնելու Ռումինիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող բարեկամական դարավոր կապերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |