Գերմանական Satori-Quartet կիթառային քառյակը ելույթ ունեցավ Սիրահարների այգում![]() 3 հունիսի 2010 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Սիրահարների այգում ելույթ ունեցավ Գերմանական Satori-Quartet կիթառային քառյակը: Ինչպես ասում են քառյակի մասնակիցները, լինելով կամերային համույթ, նրանք ցանկանում են կիթառային երաժշտությունը լայն լսարանին ներկայացնել դասական նվագացանկի օգնությամբ և կիթառային քառյակի համար նախատեսված ստեղծագործությունների ներկայացմամբ: 4 երաժիշտների ելույթը բնորոշվում է բովանդակության պարզությամբ, կենտրոնացվածությամբ և հումորի առկայությամբ: Համերգը կայացավ Հարավային Կովկասի երկրներով քառյակի շրջագայության շրջանակներում: Satori-Quartet համույթը հիմնադրվել է Թուրինում` Իտալիայում, 2008 թվականին: Երգահաններ Մայքլ Քվելլի և Մարտին Սադովսկու հետ համագործակցությունը նշանավորեց նրանց կարիերայի սկիզբը: 2010 թվականին երաժիշտները կենդանի ելույթներ և երաժշտության ձայնագրություններ ունեն ծրագրած: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |