Հայաստանի ՓՄՁ-ները միանում են բիզնեսի վարման տրանսպարենտության սկզբունքին![]() 4 հունիսի 2010 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Անցումը հաշվետվության ազգային համակարգից միջազգային չափանիշների, այդ թվում նաև Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի համար, թույլ կտա թափանցիկության հիմքի վրա տեղեկատվություն փոխանակել միջազգային ֆինանսական շուկաներում: PanARMENIAN.Net ի թղթակցին նման կարծիք է հայտնել հայկական աուդիտորական խորհրդատվական Grant Thornton Amiot ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Բացի այդ, նա նշել է, որ այդ անցումը թույլ կտա նաև նույնացնել հասկացություններն ու հաշվապահական հաշվառման վարումը: Այս առնչությամբ Գուրգեն Հակոբյանը պարզաբանեց, որ, քանի որ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը միջազգային չափանիշների հիման վրա շատ բարդ գործընթաց է տեխնիկական տեսակետից, ապա միջազգային մակարդակով որոշվեց պարզեցնել այդ գործընթացը: Այսօրվա դրությամբ գործում է ֆինանսական հաշվետվության երկու տարբերակ` մեկը խոշոր կորպորացիաների և մյուսը, ավելի պարզեցվածը` ՓՄՁ-ների համար: «Դա այն դրդապատճառը հանդիսացավ, որը թույլ տվեց արագացնել ազգային չափանիշների ներդաշնակեցումը միջազգային չափանիշների հետ»,-ասել է նա: Հայաստանի ֆինանսների նախարարությունում հունիսի 2-ին տեղի ունեցավ միջազգային չափանիշներով կազմված ՓՄՁ-ների ֆինանսական հաշվետվության հանձնման պաշտոնական արարողությունը: ՓՄՁ-ների հաշվետվութանների միջազգային չափանիշը թարգմանվել և խմբագրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացման փորձնական ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |