Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշար 4 հունիսի 2010 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-7-ը Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշար: Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է այդ մրցաձևի մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Մրցագորգ են դուրս գալու Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Շավիղ Գևորգյանը (55 կգ), Արտակ Հարությունյանը (60 կգ), Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արմեն Մելիքյանը (66 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արամ Ստեփանյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Տիգրան Սահակյանը (74 կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (86 կգ), Արման Գեղամյանը (96 կգ), հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության մամլո ծառայությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |