Ռուբեն Աղանբեկյանը Մոսկվայի միջբանկային արտարժութային բորսայի նոր նախագահն է դառնալու 4 հունիսի 2010 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ից Մոսկվայի միջբանկային արտարժութային բորսայի նոր նախագահն է լինելու Ռուբեն Աղանբեկյանը, ով ներկայում խոշորագույն ներդրումային «Ռենեսանս կապիտալ» ընկերության վարչության փոխնախագահն է: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը: ՄՄԱԲ բորսայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բաժնետերերը որոշել են տարանջատել անձնակազմի իրավասությունները: Կոնստանտին Կորիշչենկոն, ով մեկ տարվուց ավելի համատեղել է ՄՄԱԲ ՓԲԸ բորսայի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները, այսուհետև կզբաղեցնի միայն բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնը: Բաժնետերերի այդ որոշման պաշտոնական բացատրությունը պայմանավորված է ՄՄԱԲ խմբի ռազմավարությամբ իրականացվող խնդիրներով, դրանք են` ստեղծել հոլդինգային կառուցվածք և անցնել միասնական բաժնետոմսի, ինչպես նաև հաշվի առնելով ՖՇԴԾ կարգավորմանն ուղղված փոփոխությունները: Ռուբեն Աղանբեկյանը հայտնի տնտեսագետ գիտնական, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի որդին է: Նա 1995 թ. ավարտել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիան: 2002 թ.-ից ղեկավարում է «Ռենեսանս կապիտալ» ընկերությունը, իսկ մինչ այդ նա աշխատել է ռուսական ներդրումային «Տրոյկա դիալոգ» բանկում` զբաղեցնոլով ներդրումային բանկային գործակալության ղեկավարի պաշտոնը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |