Դինքի ընտանիքի փաստաբանը հայտնաբերվել է իր բնակարանում կախված![]() 4 հունիսի 2010 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղը հայտնաբերվել է իր բնակարանում կախված: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, առայժմ նրա մահվան առնչությամբ ոչ մի պաշտոնական վարկածներ չկան: Ոստիկանությունն առայժմ չի հաստատում և ոչ էլ հերքում է ինքնասպանության վարկածը: Թերթը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը դատավարություններից մեկի ժամանակ Քարադաղին սպառնացել էր: Հաքան Քարադաղը բազմիցս արդար դատավարություն է պահանջել Դինքի սպանության գործով: Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Սպանության փաստի հիման վրա ձերբակալվել է 17-ամյա Օգյուն Սամաստը, որը խոստովանել է գործած հանցանքը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |