Հինգ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով

Հինգ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 601 714 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5361-ով, որից 886-ը՝ մայիս ամսին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 358595 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 23866-ը՝ մայիս ամսին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---