Հայաստանի ջերմոցային տնտեսություններում խախտվում են բանջարեղենում ու մրգերում թունաքիմիկատների պահպանման նորմերը 4 հունիսի 2010 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի, Արարատի և Արագածոտնի որոշ ջերմոցային տնտեսություններում Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի (ՍԱԱ) կողմից կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ խախտվում են բանջարեղենում ու մրգերում թունաքիմիկատների պահպանման նորմերը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել ՍԱԱ փորձագետ Լևոն Աճեմյանը: Նրա խոսքով, թունաքիմիկատներ պարունակող դեղորայքը Հայաստանում չի հսկվում: «Բույսերի ցողման և շուկայում բերքի մատակարարման միջև պետք է երեքից յոթ օր անցնի, բայց հաճախ հաջորդ իսկ օրը բերքը հավաքվում և վաճառվում է»,- ասել է նա: ՍԱԱ մեկ այլ փորձագետ Մելիտա Արիստակեսյանն իր հերթին հաղորդել է, որ Հայաստանում աճեցված մրգերն ու բանջարեղենն անվնաս են ի տարբերություն երկիր ներկրվող ապրանքների: «Ներկրված մրգերն ու բանջարեղենը տրանսգենային մթերք են և հետագայում կարող են անդրադառնալ մեր երեխաների առողջության վրա: Հայաստանում դրանց ստուգման համար լաբորատորիաներ չկան, և մեր Ասոցիացիան պահանջ է ներկայացրել, որպեսզի մաքսատանն այդ մթերքի վրա մեծ տառերով գրվի դրանց տրանսգենային ծագման մասին»,- նշել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |