Հունիսի 4-ին ՀՄԵԿ գործունեության մասին պատմող զեկույցը հանձնվել է Հայաստանի ազգային արխիվին

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) գործունեության մասին պատմող զեկույցի հանձնումը Հայաստանի ազգային արխիվին: 94-էջանոց զեկույցը պատրաստվել է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի գիտավերլուծական բաժնի կողմից և ներառում է կենտրոնի գործունեության 2008-2009թթ. ժամանակահատվածը:

Կեսօրին տեղի էունեցելկենտրոնի նախագահԱնդրանիկ Նիկողոսյանիհանդիպումը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, որ զեկույցի հանձնումը ազգային արխիվին Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության երկրորդ տասնմյակում տեղի ունեցած իրադարձություններն ապագա սերունդներին փոխանցելու հարցում մեծ նշանակություն ունի:

Ամատունի Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով զեկույցի տրամադրման համար, իր հերթին նշեց, որ կենտրոնի կատարած աշխատանքներն ունեն մեծ նշանակություն երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական և հոգևոր-մշակութային դաստիարակության հարցերում, հաղորդում է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մամլո ծառայությունը:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունն է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել մոտ 120 զանազան միջոցառումներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---