Գագիկ Ծառուկյան. Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել![]() 5 հունիսի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի հավատարիմ ընկերը և մեր կուսակցությունը միշտ հանդես կգա Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական, դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք ամեն ինչ կանենք այդ հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման համար»,-նշել է նա: Միևնույն ժամանակ Ծառուկյանը հերթական անգամ ընդգծեց, որ Ղարաբաղը ոչ մի հանգամանքում չի կարող սակարկության առարկա լինել: «Մենք պետք է ուշադրություն դարձնենք խնդիրներին և լուծենք դրանք անկախ նրանից, թե ով ինչ կասի: Մեր հիմնական սկզբունքն է մեր ծրագրերի ու նպատակների իրագործումը, մասնավորապես, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործունեության ակտիվացումը»,-ասել է Ծառուկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |