Հայաստանում վիրահատություններ են կատարվում ժամանակակից համաշխարհային չափանիշներով 5 հունիսի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Որոշ մասնագիտացած ֆիրմաներ, որոնք ներկայացուցչություններ ունեն Հայաստանում, օգնություն են առաջարկել գործիքների ապահովման գծով»,-հայտարարել է ՌԴ Նեյրովիրաբուժության դաշնային կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Յուրի Գրիգորյանը հունիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում: Նա Հայաստան է ժամանել իր գործընկեր, ՌԴ Նեյրովիրաբուժության դաշնային կենտրոնի նեյրովիրաբույժ Մուշեղ Ստեփանյանի հետ: Ինչպես ընդգծել է պրոֆեսոր Գրիգորյանը, Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կքննարկվի էնդոսկոպիկ տեխնիկայի միջոցով գլխուղեղի և ողնաշարի արդիական վիրահատությունների անցկացումը: Նման վիրահատություններն պակաս տրավմատիկ են և առավել անվտանգ: «Այդ մեթոդը այսօրվա դրությամբ համաշխարհային չափանիշ է նեյրովիրաբուժությունում»,-նշել է Յուրի Գրիգորյանը: Երկու օրում ՌԴ-ից ժամանած բժիշկները 5 վիրահատություն են կատարել Հայաստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |