Մոտ ժամանակներում ՄԱԿ ԱԽ-ը Թեհրանի դեմ պատժամիջոցներ կարող է կիրառել 6 հունիսի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Մեզեբերգ քաղաքում տեղի են ունեցել բանակցություններ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի միջև: Կողմերը մի շարք հարցեր են քննարկել, որոնց թվում նաև Իրանի միջուկային զենքի վերաբերյալ: Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ հասել են արդեն պայմանավորվածության` Իրանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Գերմանիայի վարչապետն իր հերթին ասել է, որ Իրանի միջուկային զենքի հանդեպ ունեցած մտահոգությունն օրեցօր ավելանում է, և բացառված չէ, որ «մոտ ապագայում ՄԱԿ ԱԽ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, եթե որևէ որակական փոփոխություն չկատարի Իրանը: Իրանի դեմ նոր բանաձևի նախագիծը մշակվել է այն բանից հետո, երբ Թեհրանը կես տարվա ընթացքում «այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչ ժամկետներում է պատրաստ վերսկսելու բանակցությունները համաշխարհային ընկերությունների հետ»: ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում խոսվում է այն մասին, որ Թեհրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցություն` իր միջուկային ծրագրի խաղաղարար բնույթը հաստատելու վերաբերյալ: Սակայն այս վկայությանը Թեհրանը կտրականապես դեմ է, հաղորդում է Еuronews-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |