Թուրքիան չի համագործակցի Իսրայելի հետ ռազմական ոլորտում

Թուրքիան չի համագործակցի Իսրայելի հետ ռազմական ոլորտում

PanARMENIAN.Net - Թուրքական կառավարությունը մտադիր չէ ոչ մի գործ ունենալ Իսրայելի ներկա կառավարության հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Այդ մասին հայտարարել է Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկը:

«Թուրքիան օգտագործում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից: Իսրայելի կառավարությունը չպատժեց «Ազատության նավատորմի» վրա հարձակվողներին, դա կանի Թուրքիան»,- ընդգծել է Չելիկը:

Ավելի վաղ թուրքական խորհրդարանը պահանջել էր կառավարությունից վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---