Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները կպահպանվեն![]() 7 հունիսի 2010 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Գործը Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը չի հասնի: Այդ մասին PanAREMNIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, կողմերը դեռ իրենց ուժերն են չափում: «Թե գործը որքան հեռու կգնա, դեռ վաղ է ասել, սակայն մոտ ապագայում հարաբերությունների խզում չի լինի»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որը կրկին սկսել է շրջանառվել Իսրայելում, ապա դա զուտ քաղաքական քայլ է: «Իսրայելը գիտի, թե ինչով և ինչպես կարելի է ճնշել Թուրքիային, և Հայոց ցեղասպանությունն այս դեպքում շահեկան տարբերակ է»,- ասել է Սաֆրաստյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |