Եվրասիական զարգացման բանկի մաքուր շահույթը 2009 թվականին կազմել է 39,8 մլն դոլար![]() 7 հունիսի 2010 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Խորհրդի հերթական նիստում լսվեց և հաստատվեց Բանկի կառավարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2009թ. տարեկան բալանսն ու հաշվետվությունը ԵԱԶԲ-ի շահույթի ու վնասների մասին: Ինչպես ասվում է բանկի կողմից PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, ԵԱԶԲ Խորհրդի նիստում հաստատվել է բանկի 2009 թվականի շահույթի բաշխման կառավարման և պահուստային ֆոնդի ձևավորման մասին առաջարկները: «Բանկի ակտիվները հաշվետու տարում ավելացել են գրեթե քառորդով, հասնելով 2, 495 մլրդ դոլարի: 2009թ. բանկի կապիտալը 1,531 մլրդ դոլարից հասավ 1,634 մլրդ դոլարի: Ինչպես նախորդ տարիներին, ԵԱԶԲ-ն 2009թ. ավարտեց դրական ֆինանսական արդյունքով` բանկի մաքուր շահույթը կազմեց 39,8 մլն դոլար»,-հայտարարել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին` ՌԴ կողմից արդյունաբերության ու առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն (Խորհրդի նախագահ), Ղազախստանի կողմից` ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը և վարչապետի տեղակալ, ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարար Ասետ Իսեկեշևը, Հայաստանից` էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Տաջիկստանից` ֆինանսների նախարար Սաֆարլի Նաջիմիդդինովը: ![]() ![]() Զարգացման եվրասիական բանկ Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |