Եվրասիական զարգացման բանկի ներդրումների ծավալը 2010 թ. վերջին կկազմի 2,1 մլրդ դոլար 7 հունիսի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ալմաթի (Ղազախստան) քաղաքում հերթական նիստի ժամանակ Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը վերանայել է 2009 թ. ընդունած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում բանկի գործունեության ապահովման միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ծրագիրը հաշվի առնելով, հաստատել է բանկի ռազմավարության մեջ կատարված փոփոխություններն ու 2008-2010 թթ. բանկի զարգացման ծրագիրը: Այս մասինյ ասվում է PanARMENIAN.Net ուղարկված ԵԱԶԲ մամլո ծառայության մամլո հաղորդագրության մեջ: ԵԱԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի խոսքերի համաձայն, բանկի ներդրումների ծավալը 2010 թ. վերջին պետք է կազմի 2,1 մլրդ դոլար: Ընդ որում, 2009 թ. բանկի ներդրումներն աճել են 10,45 տոկոս և կազմել է 1,3 մլրդ դոլար: Նիստի ժամանակ խորհուրդը ԵԱԶԲ խորհրդի նախագահ է վերընտրել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Քրիստենկոյին, իսկ խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը: ԵԱԶԲ վարչության չորսամյա նախագահ է ընտրվել Իգոր Ֆինոգենովը: ![]() ![]() Զարգացման եվրասիական բանկ Զարգացման եվրասիական բանկը (EDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հաստատվել է Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին: EDB առաքելությունը կայանում է բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, տնտեսական աճին ու ներդրումային գործունեության իրականացման միջոցով միմյանց միջեւ առեւտրատնտեսական կապերին աջակցելու մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |