Հայաստանի գլխավոր վարակաբանը խորհուրդ է տալիս շատ ջուր խմել 7 հունիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Ամռան շոգին մարդու օրգանիզմը կորցնում է շատ աղ և ջուր: Դրա համար մարդիկ պետք է օգտագործեն օրը 4-6 բաժակ ջուր, թան, մածուն, նաև հանքային ջրեր` ամռան շոգի վնասակար ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու համար»,- Երևանում հունիսի 7-ին մամլո ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նա նաև խորհուրդ է տալիս փողոցային և անհայտ ծագմամբ սննդամթերքից խուսափել, գնումներ կատարելիս ուշադիր լինել հատկապես շուտ փչացող սննդամթերքի նկատմամբ` հավ, ձուկ, խմորեղեն: «Ես ինքս ասել եմ, որ արդեն ժամանակն է, որ խիստ վերահսկողություն սահմանվի սննդամթերքի հարցում` ոչ միայն գետնանցումներում վաճառվող, այլև սուպերմարկետներում: Մենք չգիտենք` ինչ պայմաններում և ովքեր են պատրաստել այդ գեղեցիկ խմորեղենները, որ վաճառվում են սուպերմարկետներում», - ասել է հանրապետության գլխավոր վարակաբանը սննդամթերքի կետերում իրականացվող վերահսկման մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |