Մասիս կայարանը հանձնվել է Երևան գծակայարանային միավորման կազմին

Մասիս կայարանը հանձնվել է Երևան գծակայարանային միավորման կազմին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի հրամանով, 2010 թվականի հունիսի 1-ից Մասիս սորտավորման կայարանը ներառվել է Երևան գծակայարանային միավորման կազմի մեջ (Երևան ԳԿՄ):

ՀԿԵՈՒ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ընկերության կառուցվածքում տվյալ փոփոխությունը կապված է արտադրական անհրաժեշտության հետ` փոխադրման գործընթացի կառավարման համակարգի, շարժման կառավարման կառույցի տեխնոլոգիայի կատարելագործման, գործադիր դիսցիպլինայի, շահագործման աշխատանքի կազմակերպման գործում որակի ու օպերատիվության բարձրացման նպատակով: Համապատասխանաբար, փոփոխություններ տեղի կունենան Մասիս և Երևան կայարանների տեխնոլոգիական գործընթացներում: « Մասիս կայարանի աշխատողների ազատված անձնակազմը աշխատանքի կտեղավորվի ՀԿԵՈՒ զանազան կառույցային բաժանմունքներում »,- նշվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---