HTC-ն և Orange-ը տեղայնացնում են կնքված գործընկերության պայմանագիրը 7 հունիսի 2010 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչությունը և Օրանժ Արմենիա ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի և Ֆրանս Տելեկոմ Խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը` որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջև կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով: Orange-ը մայիսի 4-ին հայտարարեց HTC Tattoo և Desire մոդելների վաճառքի մասին Ֆրանս Տելեկոմ Խմբի և HTC կորպորացիայի համաշխարհային գործընկերության շրջանակներում: Ապագայում Orange-ի խանութներում վաճառքի դուրս կբերվեն Android և Windows Mobile օպերացիոն համակարգերով աշխատող այլ HTC սմարթֆոններ` արդեն նոր կնքված տեղական պայմանագրի շրջանակներում, տեղեկացնում է Օրանժ Արմենիա ընկերության մամլո ծառայությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |