Հայաստանը հետաքրքրված է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության խորացմամբ![]() 7 հունիսի 2010 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի ղեկավարած պատվիրակությանը:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանընկատեց, որ վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են, ինչն արտահայտվում է նաեւ պաշտոնական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացմամբ: Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իտալիայի հետ ապակենտրոնացված համագործակցության առավել խորացմամբ` այս առումով կարեւորելով Կոտայքի մարզի եւ Միլանի նահանգի միջեւ փոխգործակցությունը, ինչպես նաեւ Միլանի ու Երեւանի միջեւ հնարավոր համագործակցության հաստատումը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Միլանի նահանգային իշխանություններին 2006 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումը եւ դատապարտումը համամարդկային խնդիր է: Բրունո Դապեյը իր հերթին կարեւորեց հայ-իտալական ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ բարձր գնահատեց միլանահայ համայնքի արժեքավոր ներդրումը իր ղեկավարած նահանգի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Հանդիպմանը անդրադարձկատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանցլուծմանուղիներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |