Ռուսաստանը հույս ունի դառնալ Հայաստանի և Բուլղարիայի ԱԷԿ-ի բաժնետերը 7 հունիսի 2010 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հույս ունի, որ կդառնա Հայաստանի և Բուլղարիայի ԱԷԿ բաժնետերը: Այս մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետկազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Նրա խոսքերի համաձայն, «Ռոսատոմը» ներկայում աշխատանքային նոր գործիքների է անցնում», որոնք նախկինում չկային; Նա նաև նշել է, որ Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման մասին պետկազմակերպության պայմանագիրը առանձնահատուկ է: «Առաջին անգամ մենք դառնալու ենք այլ երկրում ատոմակայանի սեփականատերը, և ոչ միայն կառուցելու ենք, այլև 60 տարվա ընթացքում շահագործելու ենք այն», - ասել է Սերգեյ Կիրիենկոն; Նա ավելացրել է նաև, որ նույն մակարդակով մի շարք այլ երկրների հետ բանակցություններ են վարում, մասնավորապես` Հայաստանի և Բուլղարիայի հետ, հաղորդում է «Էներգո նյուս» գործակալությունը: «Հայաստանի կառավարության հետ միասին մենք մտադիր ենք ոչ միայն կառուցել ատոմակայանը, այլև ներդնողներից մեկը դառնալ», - ասել է նա: Կիրիենկոն ավելացրել է, որ Ռուսաստանը մտադիր է մասնակցել նոր ներդրումային փուլին, որը ձևավորելու է Բուլղարիայի կառավարությունը` Բելենայում ԱԷԿ կառուցելու համար: «Մենք այնքան վստահ ենք դրա մրցունակությանն ու արդյունավետությանը, որ պատրաստ ենք գնել այն փաթեթը, որը մեզ կտա Բուլղարիայի կառավարությունը», - հայտարարել է գլխավոր տնօրենը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |